չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Նովակ Ջոկովիչը կրկնեց Ֆեդերերի նվաճումը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում

Նովակ Ջոկովիչը կրկնեց Ֆեդերերի նվաճումը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ 2025 թվականի Australian Open-ի քառորդ եզրափակիչ։ Չորրորդ շրջանում 37-ամյա մարզիկը հաղթեց չեխ Իրժի Լեհեչկային՝ 6:3, 6:4, 7:6 (7:4) հաշվով։

Ջոկովիչը դարձավ բաց դարաշրջանի երկրորդ խաղացողը, ով կարողացել է «Մեծ սաղավարտի» առնվազն մեկ մրցաշարի քառորդ եզրափակիչ հասնել տղամարդկանց մենախաղում 20 մրցաշրջան շարունակ։ Նման արդյունքի հասել է նաև Ռոջեր Ֆեդերերը։

Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում 37-ամյա սերբը կմրցի իսպանացի Կառլոս Ալկարասի հետ։

  • Կիսվել: