չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նոտր Դամի վերականգնման աշխատանքները սկսվում են

Նոտր Դամի վերականգնման աշխատանքները սկսվում են

Ճարտարապետների խումբը ժամանել է շինհրապարակ՝ Փարիզի Աստվածամոր տաճարի՝ Նոտր Դամի վերականգման աշխատանքները վերսկսելու համար, տեղեկացնում է The Tablet-ը:

Հիշեցնենք, որ տաճարը տուժել էր նախորդ տարի տեղի ունեցած հրդեհից. Նոտր Դամ տաճարում հրդեհը տեղի էր ունեցել 2019 թվականի ապրիլի 15-ին:

Մարտի սկզբին տաճարում կատարվող բոլոր շինարարական աշխատանքները դադարեցվել էին՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների մաս:

Այս շաբաթ մասնագետները պետք է ստուգեն հարթակը և կատարեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները շինարարության վերսկսման համար:

Ակնկալվում է, որ մայիսի սկզբին մոտ 50 աշխատող կմիանա տաճարի վերականգնման աշխատանքներին:

Տաճարի վերականգնման ավարտի ժամկետը դեռ չի փոխվել, ամբողջ աշխատանքը նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականը:

 

  • Կիսվել: