հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նիգերում մնացած ֆրանսիական զորամիավորման վերջին խումբը լքել է աֆրիկյան երկիրը

Նիգերում մնացած ֆրանսիական զորամիավորման վերջին խումբը լքել է աֆրիկյան երկիրը

Նիգերում մնացած ֆրանսիական զորամիավորման վերջին խումբը լքել է աֆրիկյան երկիրը դեկտեմբերի 22-ի առավոտյան: Այս մասին ասված է Նիգերի բանակի հայտարարության մեջ, տեղեկացնում է Le Figaro-ն:

Ինչպես հաղորդվում է՝ զինվորականների դուրսբերման արարողությունը տեղի է ունեցել Նիամի ավիաբազայում, որտեղ տեղակայված է եղել զորախմբի մի մասը։

Նշենք, որ ֆրանսիական զորախումբը տասը տարի գտնվում էր Նիգերում, նրա խնդիրն էր պայքարել ահաբեկչական իսլամիստական ​​խմբավորումների դեմ Սահելում։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 26-ին Նիգերի նախագահական գվարդիայի մի մասը հարձակվել է պետության ղեկավար Մուհամեդ Բազումի վրա, կալանավորել նրան և հեռացրել իշխանությունից։ Ապստամբներին աջակցում էր Նիգերի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Երկրի նոր ղեկավար է հռչակվել գեներալ Աբդուրախման Չիանին։ Ֆրանսիան և շատ այլ երկրներ դատապարտել են հեղաշրջումը, ինչ հետևանքով սրվել են Նիամիի և Փարիզի հարաբերությունները:

  • Կիսվել: