ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Նիգերիան դարձել է ԲՐԻԿՍ-ի իններորդ գործընկեր պետությունը

Նիգերիան դարձել է ԲՐԻԿՍ-ի իններորդ գործընկեր պետությունը

Նիգերիան պաշտոնապես միացել է ԲՐԻԿՍ-ին՝ որպես գործընկեր պետություն։ Այս մասին հայտնել է Բրազիլիայի ԱԳՆ-ն: 

«BRICS-ում իր ժամանակավոր նախագահության շրջանակներում Բրազիլիայի կառավարությունը հունվարի 17-ին հայտարարում է Նիգերիայի պաշտոնական ընդունելության մասին՝ որպես կառույցի գործընկեր երկիր: Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Նիգերիայի կառավարության որոշումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Այսպիսով, Նիգերիան դառնում է ԲՐԻԿՍ-ի իններորդ գործընկերը Բելառուսից, Բոլիվիայից, Կուբայից, Ղազախստանից, Մալայզիայից, Թաիլանդից, Ուգանդայից և Ուզբեկստանից հետո։

 

  • Կիսվել: