Նիդեռլանդներում պայթյուն է տեղի ունեցել հրեական կազմակերպության շենքի մոտ
Ապրիլի 4-ի լույս առավոտյան պայթյուն է որոտացել Նիդեռլանդների արևելքում գտնվող Նեյկերկ քաղաքում գործող հրեական բարեգործական կազմակերպության շենքի դիմաց։ Այս մասին հայտնում է Telegraaf թերթը։
Միջադեպը գրանցվել է Իսրայելի և հրեա ժողովրդի աջակցությանը միտված կրթական և բարեգործական գործունեությամբ զբաղվող «Քրիստոնյաները Իսրայելի համար» կազմակերպության կենտրոնակայանի մոտ։
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Շենքին հասցվել է աննշան վնաս։ Կասկածյալներ և ձերբակալվածներ նույնպես չկան։


