երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Նիդեռլանդներն առաջիկայում Ուկրաինային կմատակարարի առաջին F-16 կործանիչները

Նիդեռլանդներն առաջիկայում Ուկրաինային կմատակարարի առաջին F-16 կործանիչները

Նիդեռլանդները շուտով Ուկրաինային կմատակարարի խոստացված 24 F-16 կործանիչների մի մասը: Այդ մասին հուլիսի 1-ին հայտնել է Նիդեռլանդների կառավարությունը:

«Կիևին ինքնաթիռներ մատակարարելու անհրաժեշտ թույլտվությունները ստացվել են»,-խորհրդարանին ուղղված նամակում ասել է պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը։

Անվտանգության նկատառումներից ելնելով` նա հրաժարվել է հստակեցնել, թե քանի ինքնաթիռ կլինի առաջին խմբաքանակում, և երբ դրանք կհասնեն Ուկրաինա։

  • Կիսվել: