հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ՆԳ փոխնախարարն ու Չեն Մինը քննարկել են աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության հարցեր

ՆԳ փոխնախարարն ու Չեն Մինը քննարկել են աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության հարցեր

Փետրվարի 26-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
 
Զրուցակիցներն անդրադարձել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությանը և երկուստեք նախատեսվող աշխատանքների ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։
 
Քննարկվել են Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության և ՉԺՀ քաղաքացիական հարցերով նախարարության միջև աղետների ռիսկի կառավարման, համագործակցության ակտիվացմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։
 
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը` ի նպաստ երկու երկրների դիմակայունության բարձրացման և արդյունավետ արձագանքման մեխանիզմների կատարելագործման:

  • Կիսվել: