Նեթանյահուն փետրվարի սկզբին Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ. ԶԼՄ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է մեկնել Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու։ Տեղեկությունը հայտնում է իսրայելական «Walla» լրատվական կայքը:
«Վարչապետ Նեթանյահուն ծրագրում է Սպիտակ տուն այցելել փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում »,– գրում է լրատվամիջոցը` հղում անելով երեք իրազեկ աղբյուրի:
Հունվարի 20-ին Կապիտոլիումում երդմնակալության արարողության ժամանակ Դոնալդ Թրամփը երդվեց՝ երկրորդ անգամ պաշտոնապես ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը: Նա 19-րդ դարից ի վեր ամերիկյան առաջին քաղաքական գործիչն է, որին չորս տարվա ընդմիջումից հետո հաջողվեց վերադառնալ Սպիտակ տուն։