երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նեթանյահուն խոստացել է «հզոր պատասխան տալ» Երուսաղեմի վրա հարձակվելու դեպքում

Նեթանյահուն խոստացել է «հզոր պատասխան տալ» Երուսաղեմի վրա հարձակվելու դեպքում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է հզոր, արագ և հստակ հակահարված տալ Երուսաղեմում հարձակումներ իրականացնելու դեպքում։ Նրա խոսքերն է մեջբերում Times of Israel թերթը։
 
«Ով էլ փորձի մեզ վնաս պատճառել, մենք վնաս կհասցնենք ինչպես իրենց, այնպես էլ բոլոր նրանց’աջակցողներին», – հայտարարել է նա։
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը հակամարտության սրացման չի ձգտում, սակայն պատրաստ է ցանկացած սցենարի։
 
Հունվարի 28-ին Երուսաղեմում հրաձգության հետևանքով 2 մարդ է տուժել, նրանք լուրջ վնասվածքներ են ստացել։ Թերթի տվյալներով՝ կրակողը 13 տարեկան դեռահաս էր։ Իսրայելի ոստիկանությունը նշել է, որ կասկածներ ունի առ այն, որ Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպը ահաբեկչություն է եղել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: