ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի բերի զորքերը Հարավային Լիբանանից

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի բերի զորքերը Հարավային Լիբանանից

Իսրայելը կպատասխանի Լիբանանում իր զինվորականների դեմ շիական «Հեզբոլլահ» շարժման ջոկատների ցանկացած հարվածի։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ընդգծելով, որ իսրայելական զորքերը մտադիր չեն հեռանալ Հարավային Լիբանանից։

Նրա խոսքով՝ առավոտյան նա խորհրդակցություն է անցկացրել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և բանակի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հետ՝ գնահատելու համար Լիբանանին հասցված գիշերային հարվածներից հետո ստեղծված ընթացիկ իրավիճակը։ «Իմ հրահանգը միանգամայն հստակ է. Իսրայելը չի հանդուրժի հարձակումներ մեր զինվորների կամ մեր տարածքի դեմ և «Հեզբոլլահին» կստիպի շատ բարձր գին վճարել այդ հարձակումների համար։ Իսրայելի պաշտպանության բանակը միջոցներ կձեռնարկի՝ մեր ուժերի և մեր տարածքի նկատմամբ ցանկացած սպառնալիք կանխելու համար», - հայտարարել է Նեթանյահուն, որի խոսքերը տարածել է կառավարության ղեկավարի գրասենյակը։

«Իսրայելը կմնա Լիբանանի հարավի անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի [Իսրայելի] հյուսիսային բնակավայրերը պաշտպանելու համար», - հավելել է վարչապետը։

  • Կիսվել: