երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Նեպալում տասնյակ հնդիկ ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. առնվազն 14 մարդ է զոհվել

Նեպալում տասնյակ հնդիկ ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. առնվազն 14 մարդ է զոհվել

Մի քանի տասնյակ հնդիկ ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը ուրբաթ օրը դուրս է եկել Նեպալի կարևոր մայրուղուց Աբուխայրենի քաղաքի մոտ՝ մայրաքաղաք Կատմանդուից մոտ 120 կիլոմետր դեպի արևմուտք, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, ևս 16-ը՝ վիրավորվել է, հայտնում է AP-ն։

Ավտոբուսը դուրս է եկել Պրիտվիի մայրուղուց և գլորվել դեպի գետը՝ կանգ առնելով քարքարոտ ափին։

Ավտոբուսի վերնամասը պոկվել է, սակայն բեկորները չեն ընկել Մարսիանգդի գետը։

Ավտոբուսում եղել է մոտ 40 մարդ, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Դիպակ Կումար Ռայան։

Ավտոբուսից դուրս բերված 29 մարդկանցից 14-ը անգիտակից վիճակում են եղել և տեղափոխվել մոտակա հիվանդանոցներ: Ոստիկաններն ու փրկարարները օգնել են մարդկանց փլատակների տակից դուրս բերել:

Ավտոբուսը Պոխարա առողջարանային քաղաքից ուղևորվում էր մայրաքաղաք Կատմանդու։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: