Նեպալում փրկարարները աղետից 10 օր անց թունելից դուրս են բերել Չինաստանի քաղաքացու
Նեպալում փրկարարները Չինաստանի քաղաքացու են դուրս բերել հիդրոէլեկտրակայանի թունելից՝ ավերիչ ջրհեղեղից 10 օր անց, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով երկրի վարչապետի աշխատակազմին։
Չինաստանի քաղաքացուն հայտնաբերել են Trishuli հիդրոէլեկտրակայանի նախագծի 225 մետրանոց թունելում։ Փրկարարական գործողությունը համատեղ իրականացրել են Նեպալի զինծառայողները և հարավկորեացի մասնագետները։ Տարհանումից հետո տղամարդուն ուղղաթիռով տեղափոխել են բժշկական հետազոտության համար։
Նա դարձել է երրորդ աշխատակիցը, ում հաջողվել է փրկել Տրիշուլի գետի շրջանում գտնվող հիդրոէներգետիկ օբյեկտների թունելներից։ Մեկ օր առաջ Trishuli 3A կայանի թունելից փրկել էին Նեպալի երկու քաղաքացու, որոնք մոտ ինը օր անցկացրել էին գետնի տակ։
Իշխանությունների տվյալներով, 12 հիդրոէներգետիկ օբյեկտների շուրջ 900 աշխատող դեռևս համարվում են անհետ կորած, նրանցից մոտ 500-ը կարող են գտնվել թունելներում։ Օգոստոսի 26-ի ջրհեղեղը, որը, ենթադրաբար, առաջացել է սառցադաշտի փլուզման հետևանքով, խլել է առնվազն 1,3 հազար մարդու կյանք, ավելի քան 5 հազարը համարվում են անհետ կորած։



