Նավերի ցանկացած մոտեցում Հորմուզի նեղուցին կդիտարկվի որպես հրադադարի խախտում․ ԻՀՊԿ
Նավերի ցանկացած մոտեցում Հորմուզի նեղուցին կդիտարկվի որպես հրադադարի խախտում և կարժանանա կոշտ պատասխանի: Այս մասին հայտարարել է Իրանի ԻՀՊԿ-ն։
Նշենք, որ ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ Իրանն ամբողջությամբ վերահսկում է նավագնացությունը Հորմուզի նեղուցում։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն Հորմուզի նեղուցի շրջափակումը, կարգելվի ցանկացած նավի մուտքը կամ ելքը նեղուց, ամերիկյան ուժերը նաև կփնտրեն և կկալանավորեն այն նավերը, որոնք վճարել են Իրանին նեղուցով անցնելու համար։


