ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Նավալնիի փաստաբանները դատապարտվել են ազատազրկման

Նավալնիի փաստաբանները դատապարտվել են ազատազրկման

Ռուս հանգուցյալ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի երեք փաստաբանները՝ Վադիմ Կոբզևը, Ալեքսեյ Լիպցերը և Իգոր Սերգունինը, դատապարտվել են 3,5-5,5 տարվա ազատազրկման՝ ծայրահեղական համայնքին մասնակցելու գործով: Նրանց նաև արգելել են պատիժը կրելուց հետո երեք տարվա ընթացքում զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Դատավճիռը կայացրել է Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանային դատարանը, որտեղ ժամանակին դատվել էր նաև Նավալնին։

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին մահացել է 2024 թվականի փետրվարի 16-ին, Յամալա-Նենեցական ինքնավար օկրուգի Հարպ ավանում գտնվող «Բևեռային գայլ» հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։

  • Կիսվել: