Նավագնացությունը Հորմուզի նեղուցով իրականացվելու է իրանական մարմինների համակարգմամբ. Բաղայի
Նավագնացությունը Հորմուզի նեղուցով իրականացվելու է Իրանի կողմից սահմանված երթուղիներով և համապատասխան իրանական մարմինների համակարգմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
Նրա խոսքով՝ Իրանը հանդիսանում է Հորմուզի նեղուցի պահապանը և չի ցուցաբերի զիջում իր ազգային շահերի ու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների իրականացման հարցում։
Բաղային նաև ընդգծել է՝ լրատվամիջոցները և հանրությունը չպետք է ենթարկվեն մյուս կողմի մեդիա նարատիվի ազդեցությանը։


