ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՆԱՏՕ-ն շատ ավելի մասնատված է, քան որոշ քաղաքական առաջնորդներ կցանկանային ցույց տալ․ Բոլթոն

ՆԱՏՕ-ն շատ ավելի մասնատված է, քան որոշ քաղաքական առաջնորդներ կցանկանային ցույց տալ․ Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը քննադատել է Գերմանիային՝ ուկրաինական պատերազմի ժամանակ նրա «անհավանական հիասթափեցնող» գործողությունների համար։

«Կարծում եմ, որ Գերմանիայի ելույթներն այս պատերազմի ընթացքում աներեւակայելի հիասթափեցնող են եղել»,- ասել է Բոլթոնը CNN-ի This Morning հաղորդման եթերում:

Լեհաստանը պնդում է, որ Կիեւին գերմանական արտադրության Leopard տանկեր մատակարարվեն, սակայն Բեռլինը, որպես զենք արտադրող, պետք է համաձայնություն տա վերաարտահանման համար։

«Կանաչ լույս» վառելու Բեռլինի երկմտանքը ցույց է տալիս Գերմանիայի պաշտպանական քաղաքականության մեջ «արմատական փոփոխությունների» անհրաժեշտությունը։ «ՆԱՏՕ-ն շատ ավելի մասնատված է, քան որոշ քաղաքական առաջնորդներ կցանկանային ցույց տալ»,- ասել է Բոլթոնը՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, Գերմանիային «դաշինքի թույլ կետ» է համարում:

Թրամփի վարչակազմի ազգային անվտանգության նախկին խորհրդականը կարծում է, որ դա «վատ է Ուկրաինայի եւ Արեւմուտքի համար», եթե երկիրը «հնարավորություն չունենա արձագանքելու պատրաստվող ռուսական հարձակման մասին վաղեմի խոսակցություններին»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: