երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ՆԱՏՕ-ն կապի մեջ է ԱՄՆ-ի հետ՝ Գերմանիայից ամերիկացի 5,000 զինվորականի դուրսբերման հետ կապված իրավիճակը պարզաբանելու համար. Հարթ

ՆԱՏՕ-ն կապի մեջ է ԱՄՆ-ի հետ՝ Գերմանիայից ամերիկացի 5,000 զինվորականի դուրսբերման հետ կապված իրավիճակը պարզաբանելու համար. Հարթ

ՆԱՏՕ-ն կապի մեջ է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Գերմանիայից ամերիկացի 5,000 զինվորականի դուրսբերման հետ կապված իրավիճակը պարզաբանելու համար։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Դաշինքի խոսնակ Ալիսոն Հարթը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի հետ՝ Գերմանիայում նրանց ռազմական ներկայության վերաբերյալ որոշման մանրամասները հասկանալու համար»:

Հարթի խոսքով շարունակում են վստահ լինել զսպման և պաշտպանության ապահովման իրենց կարողության վրա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը հայտարարել էր, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հրամայել է Գերմանիայից դուրս բերել 5,000 ամերիկացի զինծառայողի։ Զորքերի դուրսբերումը, ենթադրաբար, կավարտվի 6-12 ամսվա ընթացքում:

  • Կիսվել: