չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու շուրջ պետք է «երկաթբետոնե» համաձայնություն լինի. Լավրով

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու շուրջ պետք է «երկաթբետոնե» համաձայնություն լինի. Լավրով

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու շուրջ հստակ և երկաթբեոնե համաձայնություն պետք է լինի, Ռուսաստանը ողջունում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևին դաշինք ներքաշելու գիծը սխալ է անվանել։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Պարտադիր է Ուկրաինայի կատեգորիկ չանդամակցումը ՆԱՏՕ-ին: Այդ մասին պետք է լինի հստակ և երկաթբետոնե համաձայնություն։ Էր Ռիադում ամերիկացի գործընկերների հետ հանդիպմանը ողջունեցինք այն փաստը, որ (ԱՄՆ) նախագահ Թրամփը հրապարակայնորեն և բազմիցս սխալ է անվանել Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու գիծը, ասել է, որ եթե ինքը լիներ նախագահ, երբեք թույլ չէր տա, որ այդ գիծը գերակշռի, և նրա խոսքով՝ դրանով իսկ ճգնաժամ չէր լինի», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

 

  • Կիսվել: