ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի նախկին գեներալը կդառնա Չեխիայի հաջորդ նախագահը

ՆԱՏՕ-ի նախկին գեներալը կդառնա Չեխիայի հաջորդ նախագահը

ՆԱՏՕ-ի նախկին գեներալ Պետր Պավելը կդառնա Չեխիայի հաջորդ նախագահը` ընտրություններում հաղթելով միլիարդատեր եւ նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշին, հայտնում է Politico-ն։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Պավելը ստացել է ձայների 58 տոկոսը՝ Բաբիշի 42 տոկոսի դիմաց։

Չեխիայի ներկայիս վարչապետ Պետր Ֆիալան շնորհավորել է նախկին գեներալին՝ Պավելին անվանելով «քաղաքացիական թեկնածու»։

«Այն արժեքները, որոնք նա ներկայացնում էր, հաղթեցին, եւ սա շատ կարեւոր ուղերձ է այս դժվարին ժամանակներում», - ասել է Ֆիալան՝ Պրահայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

61-ամյա ապագա նախագահը առաջադրվել է՝ արեւելաեվրոպական երկրում բեւեռացումը նվազեցնելու խոստումով:

«Հաղթեցին այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ճշմարտությունը, արժանապատվությունը, հարգանքը եւ խոնարհությունը», - ասել է Պավելը Պրահայի կողմնակիցներին եւ լրատվամիջոցներին․ «Ես համոզված եմ, որ այդ արժեքները կիսում է մեր ճնշող մեծամասնությունը։ Արժե փորձել դրանք դարձնել մեր կյանքի մի մասը, ինչպես նաեւ վերադարձնել Պրահայի ամրոց եւ մեր քաղաքականություն»։

Չնայած Չեխիայի վարչապետին է պատկանում քաղաքական իշխանության մեծ մասը, Պավելն ակտիվորեն ավելի սերտ կապեր է պահպանում Եվրամիության հետ, ներառյալ եվրոյի ընդունումը:

Նախկինում նա եղել է Չեխիայի բանակի գլխավոր շտաբի պետը 2012-ից 2015 թվականներին, ապա 2015-ից 2018 թվականներին եղել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: