հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային աջակցությունը լինելու է հակաօդային պաշտպանության ոլորտում. Սթոլտենբերգ

ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային աջակցությունը լինելու է հակաօդային պաշտպանության ոլորտում. Սթոլտենբերգ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է Բրյուսել, որտեղ ՆԱՏՕ-ի գրասենյակում հանդիպել է դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հետ։

Նախքան բանակցությունների սկսելը Զելենսկին և Ստոլտենբերգը մամուլի ասուլիս են անցկացրել։

Զելենսկին հայտարարել է, որ այս պահին Ուկրաինայի համար կարևոր է սպառազինության երեք հիմնական տեսակ՝ հակաօդային պաշտպանության համակարգերը, մեծ հեռահարության հրթիռները և հրետանին։

Յենս Ստոլտենբերգը վերահաստատել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի լիարժեք աջակցությունն Ուկրաինային՝ շեշտելով, որ աջակցությունը կլինի ՀՕՊ համակարգերի, հրետանու և զինամթերքի տեսքով։

Ստոլտենբերգ-Զելենսկի հանդիպումը տեղի է ունենում արևմտյան երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստի նախօրեին․ «Ռամշտայն» ձևաչափի շրջանակներում դաշնակիցներն ամեն ամիս քննարկում են Կիևին ռազմական աջակցությունը։

Իսկ հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի նախագահն այցելել էր Բուխարեստ և բանակցություններ վարել Ռումինիայի նախագահի հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: