շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային մարդասիրական օգնության համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային մարդասիրական օգնության համար

«Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմը»։ Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսին։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները մտահոգված են այս շարունակվող պատերազմով և շարունակում են օգնել Ուկրաինային։ Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին Ուկրաինային այդքան անհրաժեշտ մարդասիրական օգնության համար։ Նման օգնությունը շատ կարևոր է և պետք է շարունակվի»,- ասել է Ստոլտենբերգը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: