ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատում է՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն օրակարգից հանվել է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն օրակարգից հանվել է։ Այս մասին Ռյուտեն ասել է Bloomberg TV-ի եթերում։
Լրագրողի հարցին՝ ճի՞շտ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցային օրակարգից հանում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, Ռյուտեն պատասխանել է. ՛՛Այո՛՛: Ապա նա անմիջապես սկսել է խոսել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։
Նշենք, որ 2024 թվականին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, թե Ուկրաինան ընթանում է ՛՛դեպի ՆԱՏՕ տանող անշրջելի ճանապարհով՛՛։ Այս ձևակերպումը իրենց տարբեր հայտարարություններում կրկնում էին ՆԱՏՕ-ի այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաև նրան հաջորդած Մարկ Ռյուտեն, սակայն Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագհի պաշտոնը ստանձնելուց և ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական կուրսի մասին հայտնի դառնալուց հետո Ռյուտեն հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն երբեք կոնկրետ խոստումներ չի տվել Ուկրաինային