հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության կողմից ՌԴ-ի որևէ տարածաշրջանի վրա ագրեuիայի դեպքում մեր երկրի պատասխանը լինելու է վճռական և նրանց համար կnրծանարար. Զախարովա

ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության կողմից ՌԴ-ի որևէ տարածաշրջանի վրա ագրեuիայի դեպքում մեր երկրի պատասխանը լինելու է վճռական և նրանց համար կnրծանարար. Զախարովա

ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության կողմից ՌԴ-ի որևէ տարածաշրջանի վրա ագրեսիայի դեպքում մեր երկրի պատասխանը լինելու է վճռական և նրանց համար կործանարար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության կողմից Ռուսաստանի որևէ տարածաշրջանի վրա ագրեսիայի դեպքում ոչ ոք չպետք է որևէ կասկած ունենա, որ այս խելահեղ արկածախնդրության նախաձեռնողների համար մեր երկրի պատասխանը լինելու է վճռական և նրանց համար կործանարար»,- ասել է Զախարովան:

«Նրանց չեն օգնի ոչ մի միջոցներ, ներուժ և պաշտպանական այլ գծեր, որոնք ունեն, ինչպես իրենք են իրենց անվանում, բրիգադային գեներալները, չգիտեմ, Արևմուտքի հրամանատարները։ Նրանք պետք է գիտակցեն, թե ինչի են մղում Եվրոպան նման հայտարարություններով ու նման գործողություններով»,- հավելել է Զախարովան:

  • Կիսվել: