Նաթանյահուի Երուսաղեմի նստավայրի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
Ոստիկանությունը հայտնել է, որ այսօր ցերեկը Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի մասնավոր նստավայրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ երեք ցուցարարի է ձերբակալել, հայտնում է Times of Israel-ը։
Ոստիկանների և ցուցարարների միջև բախումները սկսվել են Ազզայի փողոցում այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ճեղքել վարչապետի տնից իրենց բաժանող պատնեշները:
Ոստիկանները բռնի ուժով հեռացրել են ցուցարարներին բարիկադներից, ինչի հետևանքով նրանցից շատերը տապալվել են գետնին:
Ցուցարարներից մեկը հարվածել է սահմանապահ ոստիկանության աշխատակցի գլխին, հայտնել է իրավապահ մարմնի ներկայացուցիչը։ Լուրջ վնասվածքների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։