չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Նարիշկինն անհնար է համարում ստեղծված իրավիճակում Ուկրաինայի հետ բանակցությունները

Նարիշկինն անհնար է համարում ստեղծված իրավիճակում Ուկրաինայի հետ բանակցությունները

Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն անհնարին են: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Նա հավելել է, որ լիովին համաձայն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն տեսակետին, ըստ որի՝ Կուրսկի մարզի ուղղությամբ ուկրաինական հարձակումից հետո Կիևի հետ բանակցություններ կազմակերպելն այլևս անհնարին :

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի ձեռնարկած ահաբեկչական արկածախնդրությունից հետո նրանց հետ որևէ բանակցություններ վարելն անթույլատրելի է»,-նշել է Նարիշկինը:

 

  • Կիսվել: