Զելենսկին մտադիր է ստորագրել հանածոների մասին գործարքը. Թրամփի խորհրդական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ ապագայում կստորագրի հանածոների մասին համաձայնագիրը: Այս մասին Վաշինգտոնի մերձակայքում անցկացվող «Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում» հայտարարել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, տեղեկացնում է BBC-ն:
Նա, մասնավորապես, ասել է. «Սա է արդյունքը. նախագահ Զելենսկին մտադիր է ստորագրել այդ գործարքը, և դուք դա կտեսնեք շատ մոտ ապագայում»:
Նշենք, որ ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին, նշել էր, որ Թրամփի վարչակազմն Ուկրաինային է ներկայացրել է օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի թարմացված նախագիծը։
Հիշեցնենք, որ Զելենսկին մինչ այդ հայտարարել էր, որ նման տարբերակով համաձայնագիրն Ուկրաինան չի ստորագրի։