Նա մեծ, շատ մեծ խնդիրներ կունենա. Թրամփը սպառնացել է Զելենսկուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան Վաշինգտոն վերադառնալու թռիչքի ժամանակ անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը: Նա դժգոհություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, սակայն խոսել է ավելի մեղմ տոնով, քան նախկինում:
«Ես չեմ կարծում, որ նա կխախտի իր խոսքը», - ասել է նա: «Ես նրան վաղուց եմ ճանաչում: Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել»:
Թրամփը նաև ասել է, որ գոյություն ունի «հոգեբանական վերջնաժամկետ»: «Եթե կարծեմ, որ նրանք ձգձգում են, ես դժգոհ կլինեմ», - հավելել է նա:
Այնուհետև Թրամփը քննադատության է ենթարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: «Նա փորձում է հրաժարվել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքից», - ասել է Թրամփը
«Եվ եթե նա դա անի, խնդիրներ կունենա՝ մեծ, շատ մեծ խնդիրներ», - ընդգծել է նա:
Թրամփի խոսքով՝ Զելենսկին ցանկանում է «վերանայել գործարքը»՝ ավելի հուսալի անվտանգության երաշխիքներ ստանալու համար: «Նա ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Բայց նա երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Նա դա հասկանում է», - եզրափակել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի դադարեցնել Ուկրաինայի հետ պատերազմը, ինքը երկրորդային մաքսատուրքեր կսահմանի ամբողջ ռուսական նավթի համար։