ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Նա իր հավատքը կրեց ամբողջ կյանքի ընթացքում, ու այն փոխանցեց ինձ. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Ցեղասպանությունը վերապրած նախատատի մասին

Նա իր հավատքը կրեց ամբողջ կյանքի ընթացքում, ու այն փոխանցեց ինձ. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Ցեղասպանությունը վերապրած նախատատի մասին

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ իր տատիկի ծնողներին սպանել են հավատքի համար։
Այս մասին Սիմոնյանը պատմել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մարդու ճակատագիրը» հաղորդման եթերում՝ նշելով, որ իր տատիկը վերապրել է այդ Ցեղասպանությունը։
 
«Այդ մարդկանց սպանել են իրենց հավատի համար։ Նրա ծնողները զոհվել են։ Նրա աչքի առաջ նրանց կոկորդն են կտրել»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը։
Սիմոնյանը նշել է, որ չնայած այն ամբողջ սարսափին, որը ստիպված է եղել վերապրել իր տատը, հենց նա է թոռնուհուն սովորեցրել աղոթել, պատմել է քրիստոնեության, իրենց կյանքը հանուն նրա զոհած նախնիների հավատքի առանձնահատկությունների մասին։

  • Կիսվել: