երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Նա չգիտի՝ ինչի մասին է խոսում. Թրամփը՝ Իրանի հարցում Մերցի դիրքորոշման մասին

Նա չգիտի՝ ինչի մասին է խոսում. Թրամփը՝ Իրանի հարցում Մերցի դիրքորոշման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ Իրանի դեմ պատերազմի հարցում նրա դիրքորոշման համար։ 

Թրամփը սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Իրանի համար միջուկային զենք ունենալը նորմալ է։ Նա չգիտի, թե ինչի մասին է խոսում։ Եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը պատանդ կլիներ: Ես հիմա Իրանի հետ անում եմ այն, ինչ վաղուց պետք է անեին մյուս երկրները կամ նախագահները։ Զարմանալի չէ, որ Գերմանիան այդքան վատ վիճակում է՝ թե՛ տնտեսապես, թե՛ այլ առումներով»:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Մերցը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն «ակնհայտորեն» չունի Իրանի դեմ պատերազմի ռազմավարություն, այդ թվում՝ թե ինչպես այն պետք է ավարտվի։ Նա հիշեցրել է պատերազմների ավարտը Աֆղանստանում և Իրաքում:

Նրա խոսքով, Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշումը անմտածված էր։ Գերմանիայի կանցլերը հույս է հայտնել, որ այն արագ կավարտի։

Ֆրիդրիխ Մերցը նաև քննադատել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի դեմ առանց եվրոպացիների հետ նախնական խորհրդակցությունների պատերազմ են սկսելու համար։

 

  • Կիսվել: