երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. առնվազն 15 մարդ է տուժել

Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. առնվազն 15 մարդ է տուժել

յունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով առնվազն 15 մարդ է տուժել։
Ինչպես գրում է Bild պարբերականը` Բավարիայի մայրաքաղաքում Verdi արհմիության կողմից կազմակերպված սոցիալական հաստատությունների աշխատակիցների գործադուլն էր, երբ Smart մակնիշի մեքենան մխրճվեց հետիոտների ամբոխի մեջ։
 
Ականատեսները պնդում են, որ մեքենայի վարորդը միտումնավոր այն վարել ցուցարարների ուղղությամբ։
 
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 24-ին մեքենան վրաերթի էր ենթարկել Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառի այցելուներին, ինչի հետևանքով մահացել էր վեց մարդ, ավելի քան 230-ը տուժել էին։

  • Կիսվել: