Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3455–ի
Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3455-ի։ Տեղեկությունը հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Ըստ վերջին տվյալների` 4840 մարդ վնասվածքներ է ստացել, 214–ն անհետ կորած են համարվում։
Մասնագետները շարունակում են մարդկանց որոնումները։
Հիշեցնենք` մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում: