Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1700-ի
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 1700-ի։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով իշխանություններին։
«Երկրի Պետական ադմինիստրատիվ խորհրդի տվյալներով՝ Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 1700 մարդ, վիրավորվել՝ 3400-ը, իսկ 300-ը համարվում է անհետ կորած»,- պարզաբանվում է հայտարարությամբ։
Մյանմայում և Թաիլանդում Ուրբաթ օրը 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմարում՝ Սագաինգ քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում՝ Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում։