ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի

Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի, ևս 2376 մարդ վիրավորվել է։

Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Բացի այդ, 68 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հաղորդում է MRTV պետական ​​հեռուստաալիքը: Իշխանությունները շարունակում են ցուցակներ կազմել։

Մարտի 28-ին գրանցված ուժգին ցնցումները ավերածություններ են առաջացրել երկրի գրեթե ողջ տարածքում։ Ականատեսների վկայությամբ՝ փլուզվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վարչական շենքեր, հիվանդանոցներ։

  • Կիսվել: