երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-ի

Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-ի

Մարտի 28-ին Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3564-ի։ Այս մասին հայտնել է Մյանմարի ռազմական կառավարության խոսնակ, գեներալ-մայոր Զավ Մին Թունը, գրում է cbsnews.com-ը:

Վերջին տվյալներով վիրավորվել է 5,012 մարդ։ Հաղորդվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են անհետ կորած 210 մարդու հայտնաբերելու ուղղությամբ:

Երկրաշարժերը համատարած ավերածություններ են առաջացրել երկրում։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կաճի։

  • Կիսվել: