Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմը երկրորդ հաղթանակի շնորհիվ դուրս եկավ աշխարհի առաջնության 1/32-րդ եզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբի երկրորդ տուրում Գերմանիան Դենիզ Ուդավի դուբլի շնորհիվ հաղթեց, իսկ Կոտ դ'Իվուարի միակ գոլը խփեց Ֆրանկ Կեսսին: Այս խմբում Գերմանիան ունի 6 միավոր և հաղթահարել է խմբային փուլի արգելքը: 3 միավոր ունի Կոտ դ'Իվուարը, մեկական միավոր են վաստակել Էկվադորն ու Կյուրասաուն:
Տեսանյութը` այստեղ:

Կանզաս, ԱՄՆ
Մարզադաշտ «Կանզաս սիթի»
E խումբ, երկրորդ տուր
Էկվադոր-Կյուրասաու` 0:0
«Մունդիալ»-ի E խմբում պայքարը շարունակվում է երկրորդ տեղի համար: Երկրորդ տուրում Էկվադոր-Կյուրասաու խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Այս թիմերի համար որոշիչ դեր ունի երրորդ տուրը:

Մոնտերեյ, ԱՄՆ
Մարզադաշտ «Մոնտերեյ»
F խումբ, երկրորդ տուր
Թունիս-Ճապոնիա` 0:4
Ճապոնիայի հավաքականն ընթացիկ աշխարհի առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց` 4 անպատասխան գնդակ ուղարկելով Թունիսի դարպասը: Այժմ այս խմբում 4-ական միավորով երկու առաջատարներ են` Ճապոնիան ու Նիդեռլանդները: 3 միավոր ունի Շվեդիան, իսկ Թունիսն առհասարակ միավոր չի վաստակել:



