Մումբայի օդանավակայանում ավելի քան 350 չվերթ է հետաձգվել. ինչն է պատճառը
Շաբաթ օրը Մումբայի օդանավակայանում անբարենպաստ եղանակային պայմանների, մասնավորապես՝ հորդառատ անձրևների պատճառով ավելի քան 350 չվերթ հետաձգվել է, դրանցից երկուսը վերաուղղորդվել է, իսկ ավելի քան մեկ տասնյակը ստիպված է եղել շրջանցում կատարել: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։
Նշվում է, որ Մումբայի օդանավակայանի աղբյուրները տեղեկացրել են, որշաբաթ առավոտյան քաղաք ուղևորվող 15 ինքնաթիռ ստիպված է եղել շրջանցում կատարել, իսկ երկու չվերթ վերաուղղորդվել է դեպի Նագպուր և Ահմադաբադ։ Վայրէջքների ընդհատումներն ու երկրորդ շրջան կատարելը տեղի են ունեցել շաբաթ օրը՝ ժամը 12-ից առավոտյան 6-ն ընկած ժամանակահատվածում։
Ավիահաղորդակցությունը խաթարվել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը վաղ առավոտյան Մումբայում հորդառատ անձրև է տեղացել, որը սկսվել է շաբաթ օրը՝ գիշերվա ժամը 1-ի սահմաններում, շարունակվել է նաև ցերեկը, և քաղաքի որոշ շրջաններում տեղումների քանակը գերազանցել է 200 մմ-ը։


