ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մուլտֆիլմերի բոլոր կին հերոսները պետք է հիջաբ կրեն․ Իրանի գերագույն առաջնորդի որոշումը (լուսանկար)

Մուլտֆիլմերի բոլոր կին հերոսները պետք է հիջաբ կրեն․ Իրանի գերագույն առաջնորդի որոշումը (լուսանկար)

Իրանի գերագույն առաջնորդը ֆեթվա է հրապարակել, որում ասվում է՝ մուլտֆիլմերի բոլոր կին հերոսները պետք է հիջաբ կրեն: Այս մասին տեղեկացնում է Alarabiya News լրատվականը՝ հղում անելով իրանական Tasnim գործակալությանը: 

Նշենք, որ ֆեթվան ցանկացած հարցի վերաբերյալ որոշում է, որը հիմնված է իսլամի սկզբունքների և մահմեդական իրավական պրակտիկայի նախադեպերի վրա:
Իրանի առաջնորդի Telegram-ի էջի բաժանորդներից մեկը նրան հարցրել է նկարված հերոսների հիջաբ կրելու մասին:

«Սկզբունքորեն, նման հիպոթետիկ իրավիճակում հիջաբ կրելը ինքնին չի պահանջվում: Այնուամենայնիվ, այն կրելու արգելքի խախտումը չի կարող անհետևանք մնալ: Հետևաբար, անիմացիոն ֆիլմերում հիջաբ կրելու պահանջը պետք է պահպանվի»,-ասել  է Խամենեին:

 

  • Կիսվել: