կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոտ ապագայում կարող է կայանալ Պուտին-Զելենսկի հանդիպում

Մոտ ապագայում կարող է կայանալ Պուտին-Զելենսկի հանդիպում

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ուրբաթ կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում կարող է կայանալ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ նախագահ Պուտինն առանց վարանելու կհանդիպի Զելենսկու հետ: Սա լավ նշան եմ համարում։ Հիմքեր կան ենթադրելու, որ հանդիպում տեղի կունենա, հնարավոր է, մոտ ապագայում ինչ-որ պահի»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակը, որին մեջբերում է Cumhuriyet թերթը։

Նա նաև կրկնել է, որ Թուրքիան այս փուլում մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

  • Կիսվել: