ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մոտ 40 երկրներ Հաագայի դատարան են դիմել Ուկրաինա ՌԴ ներխուժման գործով

Մոտ 40 երկրներ Հաագայի դատարան են դիմել Ուկրաինա ՌԴ ներխուժման գործով

Պատմության մեջ առաջին անգամ միանգամից 38 երկրներ դիմել են ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։

Նա երախտագիտություն է հայտնել Մեծ Բրիտանիային, Ալբանիային, Ավստրալիային, Ավստրիային, Բելգիային, Բուլղարիային, Կանադային, Կոլումբիային, Կոստա Ռիկային, Խորվաթիային, Կիպրոսին, Չեխիային, Դանիային, Էստոնիային, Ֆինլանդիային, Ֆրանսիային, Վրաստանին, Գերմանիային, Հունաստանին, Հունգարիային, Իսլանդիային, Իռլանդիային, Իտալիային, Լատվիային, Լիխտենշտեյնին, Լյուքսեմբուրգին, Մալթային, Նորվեգիային, Նիդերլանդներին, Նոր Զելանդիային, Լեհաստանին, Պորտուգալիային, Ռումինիային, Սլովակիային, Սլովենիային, Իսպանիային, Շվեդիային, Շվեյցարիային։

«Առանձին մեծ շնորհակալություն Լիտվային, որն առաջինն է առանձին դիմում ներկայացրել»,-գրել է Վենեդիկտովան։

Խոշոր հայցադիմումի վերաբերյալ գրառում է կատարել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Աշխարհի 38 երկրներ Միջազգային քրեական դատարան են ներկայացրել ամենախոշոր գործը՝ Ուկրաինա Ռուսաստանի բարբարոսական ներխուժման համար»,-գրել է Ջոնսոնն իր թվիթերյան էջում։

Նա նշել է, որ Ուկրաինայում հանցագործությունների համար ՌԴ նախագահը կպատժվի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: