ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Մոսկվային և Բաքվին կապում է դաշնակցային փոխգործակցությունը. ՌԴ ԱԳ փոխնախարար

Մոսկվային և Բաքվին կապում է դաշնակցային փոխգործակցությունը. ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանը վստահ է, որ Ադրբեջանում Ռուսական տան շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը կգտնվի. դրա համար պետք է երկխոսություն վարել, իսկ Մոսկվայի ու Բաքվի երկխոսությունը երբեք չի դադարել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Նա խոսքով՝ Մոսկվային և Բաքվին կապում է դաշնակցային փոխգործակցությունը, ինչպես նաև ընդհանուր պատմությունը, մշակույթների փոխներթափանցումը։ 

Ավելի վաղ Ադրբեջանը Ռուսաստանին պաշտոնապես տեղեկացրել է Բաքվում Ռուսական տան գործունեության դադարեցման մասին: Այդ քայլը բացատրվել է նրանով, որ կազմակերպությունը չի գրանցվել որպես իրավաբանական անձ, ինչով խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը:

  • Կիսվել: