Մոսկվայի վարչական շենքերից մեկում ահաբեկչություն է կանխվել
ԱԴԾ աշխատակիցները Մոսկվայի վարչական շենքերից մեկում ահաբեկչություն են կանխել:
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով գերատեսչության Հասարակայնության հետ կապերի կենտրոնին։
Բերման է ենթարկվել նախկինում դատված՝ 1972 թվականին ծնված տղամարդը։ Նրա մոտից առգրավվել է հզոր ինքնաշեն պայթուցիկ սարք։
Նշվում է, որ ձերբակալվածը հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից այս տարվա փետրվարին։