կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 20 չվերթ

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 20 չվերթ

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանող և մեկնող 17 չվերթ հետաձգվել է, ևս 4-ը՝ չեղարկվել, հետևում է «Յանդեքս․ Ժամանակացույց»-ի տվյալներից։

Մոսկվայի ժամանակով ժամը 12։20-ի տվյալներով, 8 չվերթ հետաձգվել է դեպի «Վնուկովո», 3-ը՝ «Դոմոդեդովո», 6-ը՝ «Շերեմետևո»։ Բացի այդ, չեղարկվել է 2-ական  չվերթ դեպի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններ։

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Մոսկվայում ձյան առատ տեղումներ և բուք է սպասվում։ Հիդրոօդերևութաբանության կենտրոնը մայրաքաղաքում եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը արտակարգ նախազգուշացում է տվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, գրում է Коммерсант-ը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: