Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է առնվազն 46 չվերթ, ևս 5-ը չեղարկվել է
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է առնվազն 46 չվերթ, ևս հինգը չեղարկվել է, ըստ «Յանդեքս. Չվացուցակների» ծառայության տվյալների։
Մոսկվայի ժամանակով ժամը 6.39-ի տվյալներով՝ «Վնուկովո» օդանավակայանում 13 չվերթ է հետաձգվել, չորսը՝ չեղարկվել, «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ 10 չվերթ, մեկը չեղարկվել է, «Շերեմետևո» օդանավակայանում՝ 23 չվերթ է հետաձգվել։
Մոսկվայում ձյան առատ տեղումներ և բուք են սպասվում։ Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ՌԴ մայրաքաղաքում եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարել։