երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մոսկվայի օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով չվերթներ են չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով չվերթներ են չեղարկվել

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ձյան պատճառով 38 չվերթ է հետաձգվել, ևս 12-ը՝ չեղարկվել

Երևանի ժամանակով 9։37-ի դրությամբ «Վնուկովոյում» հետաձգվել է ութ չվերթ, հինգը՝ չեղարկվել, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 16 չվերթ, հինգը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» 14 չվերթ հետաձգվել է, երկուսը՝ չեղարկվել:

Ավելի վաղ քաղաքային տնտեսության մայրաքաղաքային համալիրն իր Telegram-ալիքում մոսկվացիներին խնդրել էր հինգշաբթի երեկոյան մինչև ուրբաթ առավոտ զգույշ լինել առատ ձյան և քամու պատճառով:

Նշվում էր, որ ըստ օդերևութաբանների կանխատեսումների ՝ նոյեմբերի 24-ին ժամը 21.00-ից հետո և մինչև 10.00-ն մայրաքաղաքում սպասվում է ձյուն, տեղ-տեղ ՝ ուժեղ: Հնարավոր է քամու ուժգնացում ՝ մինչև 15 մ / վրկ արագությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: