Մոսկվայի օդանավականներում չեղարկվել կամ հետաձգվել է 30-ից ավել չվերթ
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավականներում եղանակային վատ պայմանների պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է 30-ից ավել չվերթ։ Այս մասին են վկայում «Յանդեքս Ժամանակացույց» ծառայության տվյալները։
Այսպես, ժամը 07:26-ի դրությամբ Վնուկովոյում հետաձգվել է 13 չվերթ, ևս յոթը չեղարկվել է, Դոմոդեդովոյում հետաձգվել է 12 չվերթ, երկուսը չեղարկվել են, Շերեմետևոյում հետաձգվել է յոթ չվերթ:
Շաբաթվա սկզբին Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է մոտ 80 չվերթ: