կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մոսկվայի մարզում իրականացվում են ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ

Մոսկվայի մարզում իրականացվում են ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ

ՌԴ հատուկ նշանակության ուժերը Մոսկվայի քաղաքամերձ շուկայում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ են իրականացրել: Գործողությունը կատարվել է առավոտյան Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում, որի ընթացքում ադրբեջանցիներին հավաքել ու ավտոբուսներով տարել են։

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները սրվել են, երբ Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ՝ հանցավոր խմբավորմանը մասնակցելու կասկածանքով։ Նրանցից երկուսը մահացել են։ Տեղի ունեցածից հետո Բաքվում ձերբակալել են «Սպուտնիկ-Ադրբեջանի» աշխատակիցների և ՏՏ ոլորտի մի քանի ռուս մասնագետի։

  • Կիսվել: