երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Մոսկվան պատրաստ է միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է աջակցել միջնորդական ջանքերին՝ ինչպես Իրանի և ԱՄՆ-ի հակամարտության կարգավորման, այնպես էլ Մերձավոր Արևելքում կայունության պահպանման համար: «Իզվեստիա» պարբերականին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Ալիմովը։

«Դիմելու դեպքում Ռուսաստանը պատրաստ է աջակցել միջնորդական ջանքերին ինչպես Իրանի դեմ ագրեսիան դադարեցնելու, այնպես էլ Մերձավոր Արևելքում կայունությունը ավելի լայն առումով պահպանելու համար, այդ թվում՝ Պարսից ծոցում մեր կողմից առաջ մղվող անվտանգության նորացված հայեցակարգի շրջանակներում», – հայտարարել է Ալիմովը։

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի հայեցակարգն ուղղված է հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։ Մասնավորապես, ռուսական կողմն առաջարկում է հակամարտությունների փուլային կարգավորում, վստահության միջոցների հաստատում, ընդհանուր և միասնական անվտանգության սկզբունքի պահպանում և Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովում։

  • Կիսվել: