Ռուսաստանի ԱԳՆ տեղակալը հայտարարել է Մոսկվան-Վաշինգտոն ինտենսիվ շփումների մասին
Մոսկվան և Վաշինգտոնը շատ ինտենսիվ շփումներ են վարում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նա նշել է, որ բանակցությունները տեղի են ունենում մի քանի խողովակով: Ռյաբկովը նաև հնարավոր է համարել Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի միջև բանակցությունները, սակայն ամսաթիվ չի նշել:


