չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Մոսկվան և Թեհրանը նոր ատոմակայանների վերաբերյալ բանակցություններ են վարում. Իրանի դեսպան

Մոսկվան և Թեհրանը նոր ատոմակայանների վերաբերյալ բանակցություններ են վարում. Իրանի դեսպան

Ռուսաստանը և Իրանը բանակցում են Իսլամական Հանրապետությունում նոր ատոմակայանների կառուցման նախագծերի և պայմանագրերի մշակման շուրջ, գրում է parstoday.ir-ը: 

Այս մասին լրագրողներին ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունը այստեղ կառուցել է 1000 ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրող ատոմակայաններ, ռուս գործընկերների հսկողությամբ կառուցվում են ևս երկու բլոկներ։ Ես կարող եմ նաև հաստատել, որ բանակցություններ են ընթանում նոր նախագծերի և պայմանագրերի շուրջ»,- ասել է նա։

Միաժամանակ դեսպանն ընդգծել է, որ ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի ու Իրանի համագործակցությունը բացառապես խաղաղ բնույթ է կրում։

  • Կիսվել: