Մոսկվան և Բաքուն քննարկում են Կասպից ծովի մայրցամաքային ծանծաղուտի նոր նախագիծը. փոխվարչապետ
Ռուսաստանը և Ադրբեջանը դիտարկում են Կասպից ծովի մայրցամաքային ծանծաղուտի նոր նախագծի հնարավորությունը, Russia Today-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Նովակն ընդգծել է գազի և նավթի ու գազի ոլորտներում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կապերը, մասնավորապես՝ «Շահ Դենիզ» գազակոնդեկսատային նախագծում։
Նա շեշտել է, որ ռուսական «Лукойл» ընկերությունը տիրապետում է դրա գրեթե 20 տոկոսին։
Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ Ռուսաստանը խոշոր ներդրում է կատարել նախագծում։